Մորատան հրաժարվել է սեղմել Զիդանի ձեռքը «Սևիլյայի» հետ խաղում (ֆոտո)
ՍՊՈՐՏ«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան դժգոհ է մնացել, որ Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում՝ «Սևիլյայի» հետ խաղում փոխարինվել է:
Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խաղադաշտը լքող ֆուտբոլիստին է մեկնել ձեռքը, սակայն Մորատան չի սեղմել այն:
Այս մրցաշրջանում Մորատան Պրիմերայի խաղերում ընդամենը 14 անգամ է հայտնվել «արքայական» ակումբի մեկնարկային կազմում, ընդ որում դրանցում 15 գոլ է խփել և Ռոնալդուից հետո երկրորդ ռմբարկուն է թիմում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նա կարիերան կարող է շարունակել «Միլանում», «Արսենալում» կամ «Չելսիում»: