Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր ժամանակների սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի չափազանց ակտուալ սիրո դասերը....

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի և սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոն առաջարկել է գեղեցկության պարզ բանաձև`«Ես մի բան գիտեմ. գեղեցկությունն ու կանացիությունը տարիք չեն հարցնում, և այդ արժեքները հնարավոր չէ ստեղծել: Կնոջը հմայիչ չես կարող դարձնել, որքան էլ դա ցանկանաս. Ես նկատի ունեմ իրական գեղեցկությունը, այն ստեղծում է կանացիությունը»:

Եվ, իսկապես, փորձել կրկնօրինակել Հուլիվուդի ամենաշքեղ կնոջ հմայիչ շարժուձևերը, ապարդյուն կլինի: Կարելի է միայն հիանալ, թե ինչպես էր նա կարողանում գրավել բազմաթիվ տղամարդկանց սրտերը, անգամ իր մահից հետո. հիանալ և դասեր քաղել:

Դաս առաջին. Հավատա ինքդ քեզ.

Մերիլին Մոնրոն քայլող հանրագիտարան էր, որը գիտեր կնոջ գրավչության բոլոր գաղտնիքները: Նրա տարբեր արտահայտություններ մեծ տարածում են գտել ամբողջ աշխարհում` որպես գաղտնիքներ հմայքի մասին, վերջ ի վերջո, ո՞վ կարող էր ավելի շատ բան իմանալ տղամարդու մասին, քան հենց նա: Մոնրոյին են պատկանում այնպիսի հայտնի աֆորիզմներ, ինչպիսիք են.

«Տվեք կնոջը մի զույգ կոշիկ, և նա կնվաճի ամբողջ աշխարհը», «Ես բացառիկ կին եմ, և դա ինձ երջանկացնում է»:


Իսկապես, Մոնրոն իրավունք ուներ դասեր տալ, չէ՞ որ, նա այն եզակի կանանցից էր, ով աղքատ ընտանիքի զավակ էր և հաջողության հասնելու քիչ շանսեր ուներ:

Նա` ինքը, շատ հասարակ կերպով էր բացատրում հաջողության հասնելու հանգամանքը.

«Միշտ հավատա քո ուժերին, եթե դու չհավատաս, ապա էլ ով կհավատա դրան»:

Դաս երկրորդ.

Կնոջ մեջ երկու բան պետք է գեղեցիկ լինի` հայացքը և շուրթերը

Շուրթերը, մազերը և շքեղ կուրծքը-ահա սրանք են կազմում հաջողության բանաձևը և առաջինն են, որ գալիս են մեր մտքում, երբ հիշատակում ենք Մերիլին Մոնրոյի անունը: Բայց այս երեքից որո՞նք են եղել բնական. հաստատ` ոչ մազերը: Բոլոր մանկական լուսանկարներում Նորմա Ջին Բեյքերի (նույն ինքը` Մերիլին Մոնրոյի) մազերն ուղիղ են և կարմրա-շականակագույն երանգի:

Նորման դարձավ շիկահեր` առաջին ամուսնությունից հետո: Բայց եթե հրաշալի մազերը բնության պարգև չեն, այդ դեպքում, միգուցե կո՞ւրծքը:

Վկայություններ են պահպանվել այն մասին, որ Մերիլին Մոնրոն մի քանի անգամ դիմել է վիրաբույժներին, սակայն գաղտնիք մնաց, թե ինչո՞ւ: Քննադատները պնդում էին, որ տարբեր լուսանկարներում Մոնրոյի կուրծքը տարբեր չափերի է լինում, և քանի որ այդ ժամանակ «photoshop» հասկացողությունը չկար, հնարավոր է, որ Մերիլինը պարաֆին էր լցնում, որ մեծացներ կրծքի չափը:

Իսկ շուրթե՞րը: Մոնրոն մեծ տեղ էր տալիս շրթներկին և, ընդհանրապես, կոսմետիկ միջոցներին: Նա շատ էր սիրում օգտագործել օծանելիք և մաշկը խնամող քսուկներ: Այդ ամենին կարելի է ավելացնել նաև Մոնրոյի գրավիչ քայլվածք. ասում էին, որ նա հատուկ էր բարձրակրունկ կոշիկներ հագնում, որ ընդգծվեր քայլվածքը:

«Կնոջ մեջ երկու բան պետք է գեղեցիկ լինի` հայացքը և շուրթերը, որովհետև հայացքով նա կարող է սիրահարվել, իսկ շուրթերով ապացուցել, որ սիրում է»,-ասում էր Մերիլին Մոնրոն:

Դաս երրորդ. Մի վախեցիր փոփոխություններից.

Նա շատ լավ գիտեր, որ տղամարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում արտաքին տեսքին, և նա հետևողական էր իր արտաքինի նկատմամբ: Հետագայում Նորմա Ջինի (Մերիլին Մոնրոյի) առաջին ամուսինը՝ Ջեյմս Դոերտին, նշեց նախկին կնոջ արտասովոր սովորություններից մեկը՝ ձիթապտղի յուղով դեմքը պատելը:

1942 թվականին Նորման աշխատանքի է տեղավորվում Ռադիոնախագծային ընկերությունում, որտեղ շուտով գալիս է ռեժիսորների և լուսանկարիչների խումբը: Լուսանկարիչ Դեյվիդ Կոնովերը ստեղծում է գործարանի աղջիկների ֆոտոշարք: Առաջին անգամ իր կյանքում Նորման զգում է, որ շատ ավելին կարող է անել, քան գործարանում աշխատելը:

«Նայելով գիշերային երկնքին, ես մտածում էի, որ հազարավոր աղջիկներ ինձ պես նստած են մենակության մեջ և երազում են աստղ դառնալ, սակայն ես չէի պատրաստվում անհանգստանալ նրանց համար, քանի որ իմ երազանքը չես համեմատի ոչ մեկինի հետ>,-ասում է նա և բաժանվելով Ջեյմսից, գնում է նվաճելու Ամերիկան:

Հմայիչ մոդելին առաջարկում են պայմանագիր կնքել 20th Century Fox կինոստուդիայի հետ, սակայն մեկ պայմանով` պետք է փոխի իր անունը. Նորման այլևս տեղ չէր զբաղեցնում իր ներկա կյանքում:

Իր առաջին ամուսնությունից հետո, Նորման իր համար կանոն մշակեց. «Իմաստուն աղջիկը համբուրում, բայց չի սիրում, լսում, բայց չի հավատում և լքում է, երբ իրեն են լքում»: Ըստ երևույթին, հենց ամուսնու՝ Ջեյմսի դավաճանությունն է ստիպել նրան արմատապես փոխել իր իմիջը, որպեսզի դառնար լավագույններից լավագույնը:

Չվախենալով ամուսնալուծված լինելու հանգամանքից, նա գնում է` գրավելու աշխարհը: Իսկ երբ իրեն առաջարկում են փոխել անունը, նա այսպես է մտածում` « Նորմա Ջինին հնարավոր է տղամարդիկ անտեսեն, իսկ Մերիլին Մոնրոյին կհիշեն երկար»:
Եվ հենց այդպես էլ եղավ:
……………..
Դաս չորրորդ. Տղամարդը սիրահարվում է այն երազին, որն ինքն է ստեղծում

1948 թվականին, երբ վաճառքի հանվեց «Երգչախումբ » ֆիլմը, դերասանուհին կատարելության հասցրեց իր արտաքինը` ուղղելով և սպիտակացնելով ատամները: Գրեթե բոլորն ունեին շիկահեր գեղեցկուհու նկարներից:

Նրա գեղեցկությունը, կարծես, պարզունակ էր `ինչպես մեղրը և կաթը: Զարմանալի չէ, որ ռեժիսորները նրան էին առաջարկում հատկապես այն դերերը, որոնք կարող էին ստիպել յուրաքանչյուր զինվորին` ցանկանալ «հարևանի աղջկան»: Ինքը` Մոնրոն երբեք չէր հրաժարվում առաջարկված դերերից, այդուհանդերձ, մշտապես փնտրում էր նորը:

Նա գիտեր, թե ի՞նչ են ցանկանում տղամարդիկ:

Այսպես, աշխարհահռչակ բեյսբոլիստ Ջոզեֆ Պոլ Դի Մաջոն սկսեց հետաքրքրվել Մերիլինով, երբ տեսավ նկարը, որտեղ Մոնրոն բեյսբոլ էր խաղում: Շիկահեր դերասանուհին ոչ միայն գրավեց իր կախարդական գեղեցկությամբ, այլև ընդհանուր հետաքրքրություններ առաջ եկան (չնայած` բացի սպորտից, Ջոն ոչնչով չէր հետաքրքրվում): Մերիլինը չհակաճառեց մարզիկին:

Նա շատ արագ հասկացավ, որ տղամարդը սիրահարվում է այն երազին, որն ինքն է ստեղծում: Դերասանուհին խոստովանեց. «Ես երբեք ոչ ոքին չեմ հիմարացրել: Ես պարզապես թույլ տվեցի, որ նրանք իրենք իրենց հիմարացնեն: Նրանք չփորձեցին հասկանալ` ով և ինչ եմ ես իրականում: Դրա հետ մեկտեղ նրանք ինձ համար բնավորություն հորինեցին. ես չվիճեցի նրանց հետ »:

Այս իմաստուն քաղաքականությունն օգնեց Մոնրոյին` գրավել շատ տղամարդկանց սրտեր:

Դաս հինգերորդ. Բաժանվել` կարող ես, սակայն մոռանալ` երբեք:

Խանդը ոչնչացրեց նաև երկրորդ ամուսնությունը: Միայն թե այս անգամ ոչ թե ինքն էր խանդում, այլ Ջոն: Մարզիկն այդպես էլ չկարողացավ մոռանալ նախկին կնոջը: Մերիլինի մահվանից առաջ նրանք ցանկանում էին վերամիավորվել և նույնիսկ պատրաստվում էին երկրորդ ամուսնության:

Բայց մինչ այդ նա գրավել էր մեկ այլ` հայտնի տղամարդու սիրտը:
1956 թվականին , դերասանուհին ծանոթանում է գրող Արթուր Միլլերի հետ. ծանոթությունը վերածվում է սիրո, հետո նաև` ամուսնության: Եվ նորից ընտանեկան կյանքում հայտնվում է ոչ թե իրական կին, այլ առեղծվածային, ստեղծված կերպար:

Արթուր Միլլերի ճանաչած սպորտային շիկահերը վերածվում է կրթված գեղեցկուհու: Մերիլինը հասարակության առջև հայտնվում էր միայն գիրքը ձեռքին: Նա նույնիսկ բանաստեղծություններ է գրում և նվիրում ամուսնուն` «Քո սիրտը-միակ բանն է, որն ինձ տալիս է երջանկություն և հպարտություն»:

Այս ամուսնությունը չհանդուրժեց Մերիլինի հանրահայտությունը, սակայն տարիներ հետո արդեն ծերացած Արթուր Միլլերը, կնոջից և երեխաններից թաքուն, հաճախ էր գնում փոքրիկ արվեստանոցը, որտեղ պահվում էր նախկին կնոջ մասնակցությամբ ֆիմերը:
Բաժանվել նրանից` կարող ես, սակայն մոռանալ` երբեք:

Դաս վեցերորդ. Պարոն նախագահ

Թվում է, բոլոր նախորդ ամուսնությունները Մերիլինին պատրաստում էին իր կյանքի կարևորագույն հանդիպմանը: Այդպես էլ եղավ. Մերիլինը կենտրոնանում է նախագահ Ջոն Քենեդու հետ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու վրա, չէ՞որ նա միշտ ընտրում էր լավագույններին:

Հիմա, երբ նա գագաթնակետին է հասել, ո՞վ կարող է դիմակայել այդ հմայիչ աստվածուհուն: Հաստատ ոչ սենատոր Քենեդին (այդ ժամանակ նա դեռ սենատոր էր), որը Մերիլինի հետ ծանոթանում է երեկույթի ժամանակ: Հետագայում, երբ Քենեդին նախագահի թեկնածու է դառնում, նա խնդրում է Մոնրոյին` մասնակցություն ունենալ քարոզարշավին: Եվ նա չի վախենում ու հանուն սիրելիի, նրա նկարները տարածվում են նահանգներով:

Մոնրոն միշտ էլ մտածել է, որ իր գեղեցկությունը համար մեկ օգնականն է՝ ցանկացած գործում հաջողության հասնելու համար: Երբ սիրեկանները սկսում էին մոռանալ նրան, նա որոշում է իր մասին այլ կերպ հիշեցնել:

Նա պատվիրում է զգեստներ այն ձևավորողի մոտ, որը ձևավորել էր նաև Մարլեն Դիտրիքսի հագուստները, ում հետ Ջոն Քենեդին ժամանակին սիրավեպ էր ունեցել: Մերիլինը ցանկանում է ապացուցել Ջոնին, որ ոչնչով պակաս չէ նրա նախորդ կնոջից: Կիսաթափանցիկ հագուստը Մոնրոն հագնում է առանց ներքնազգեստի և այդ տեսքով հայտնվում նախագահ Քենեդիի ծննդյան տարեդարձին նվիրված գալա-համերգին, որի ժամանակ կատարում է Happy Birthday երգն այնքան անկեղծ, որ դահլիճը ցնցվում է: Իհարկե, այս էքսպրոմտը, ինչպես նաև մյուս բոլոր արարքները կանխամտածված էին:
Իր կյանքում հայտնված տղամարդիկ նրան միայն օգնել են:

Առաջին ամուսնուց նա սովորել է հետևել արտաքինին, երկրորդը խորհուրդ է տվել, թե ինչպես հոգ տանել մարմնի մասին, շփվելով երրորդի հետ` նա զարգացրեց իր մտավոր ունակությունները:

Նա հրաշալի դիվանագետ էր, ով լավ գիտեր, թե ինչ էր ուզում: Մի՞թե դա չէ պատճառը, որ միլիոնավոր տղամարդկանց սրտերն արագ են բաբախում` լսելով Մերիլին Մոնրո անունը:

Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииАрмения рассматривает закупки газа у Азербайджана, Ирана и Туркмении после 2027 года Владимир Путин поздравил архиепископа Езраса Нерсисяна с Днем России Памятник федерального значения Сурб Хач в Ростове-на-Дону оказался в частных руках Футбольный Мундиаль стартовал: США, Мексика и Канада принимают турнир Vogue Arabia в июньском номере посвятило статью ливано-армянской модели Серене Сефян, ставшей открытием сезона «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в МосквеУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»«АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Почему Россия наказывает армянский народ? «Паст»Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»Трамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
Самое популярное