Շիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի, պաշտոնանկ են արվել ոստիկանության բաժինների պետեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզում ոչ միայն մարզպետներն են պարբերաբար փոխվում, այլ նաև մարզի ոստիկանապետերը։
Հիշեցնենք, որ 2018-ից հետո Շիրակի մարզում 5 ոստիկանապետ է փոխվել։
Oragir.News-ի՝ ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` Շիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի` ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։
Հիշեցնենք որ այս տարվա ապրիլից ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Շիրակի մարզի ոստիկանապետ էր նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։
Ոստիկանապետերի պաշտոնանկությունների վերաբերյալ որևէ պարզաբանում չի տրվում, որովհետև շատ հաճախ այդ պաշտոնանկությունները կամ ավելի բարձր պաշտոն ստանալով են ավարտվում, կամ ծառայությունը այլ բնակավայրում շարունակելով։
Oragir.News-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Շիրակի մարզում ոստիկանության բաժնի պետեր են ազատվել պաշտոններից՝ Գյումրիի Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը, Անիի ոստիկանապետ Խաչատուր Պողոսյանը, Ախուրյանի ոստիկանապետ Մինո Մխիթարյանը։ Մինո Մխիթարյանի փոխարեն Ախուրյանում ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Մուշի բաժնի պետի տեղակալ Վահրամ Ոսկանյանը, Անիում՝ Արթուր Ղազարյանը, իսկ Գյումրիի ոստիկանության Մուշ բաժնի պետ է նշանակվել Ալիկ Ասոյանը։
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/11/05/134966