Ռուսական ԱԹՍ-ի հարվածից Կիևում շենքեր են վնասվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ու Ուկրաինան կրկին անօդաչու սարքերով հարձակվել են միմյանց վրա, հայտնել են տեղական պաշտոնյաները։ Փոխանցում է Azatutyun-ը։
Ռուսական անօդաչու թռչող սարքերը վնասել են շենքեր ու էլեկտրահաղորդման գծեր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան մոտ 20 անօդաչու թռչող սարք է արձակել երկրի հարավում գտնվող թիրախների ուղղությամբ, սակայն դրանք բոլորն էլ որսացել են:
Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ տեղում ավերածություններ չկան: