Արգենտինայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արգենտինայի Մենդոսա նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Փոխանցում է News.am-ը։
Կենտրոնի տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է Սան Ռաֆայել քաղաքից 159 կմ հարավարևմուտք, որտեղ ապրում է մոտ 109 հազար մարդ։ Օջախը գտնվել է 176 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։