Այսօրվանից տրանսպորտի ուղևորավարձի վճարումը պարտադիր պետք է կատարել 100 դրամանոց մետաղադրամի կամ QR կոդի միջոցով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօրվանից Երևանի հանրային տրանսպորտի ուղեւորավարձի վճարումը պարտադիր պետք է կատարել 100 դրամանոց մետաղադրամի կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով։
Այսօրվանից ավտոբուսների վարորդներն ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանր չեն վերադարձնելու։
Ինչպես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է հայտարարել՝ «նպատակը 2025 թվականից միասնական տոմսային համակարգին սահուն անցնելն է, որի ժամանակ հնարավորություն կընձեռվի վճարել ամենատարբեր եղանակներով»։