Թոշակները կբարձրանա՞ն 2025 թվականին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿենսաթոշակների ավելացում 2025 թվականի բյուջեով չի նախատեսվում։
ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Թոշակների բարձրացում 2025 թվականի բյուջեով չի նախատեսվել։ Հնարավոր բարձրացումները կարող են տեղի ունենալ միայն անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի չափը ավելացնելու միջոցով»,-ասաց Հովհաննիսյանը։