«Nissan Primera»-ն ու «Nissan Tiida»-ն բախումից բռնկվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Տիգրան Պետրոսյան փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Nissan Primera» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, ու մինչ կժամաներ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենաները ամբողջությամբ վերածվել են մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնված այն տեղեկությունը, որ 3-րդ ավտոմեքենա ևս եղել է, որը հեռացել է դեպքի վայրից: