Փաշինյանը ՊՎԾ ղեկավարի տեղակալին ազատել է պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Եղոյանն այս պաշտոնում նշանակվել էր 2021 թվականին։