Վրաստանը ցանկանում է դադարեցնել վառելիքի ներկրումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրաստանը 700 միլիոն դոլարով սեփական նավթավերամշակման գործարանն է կառուցում, գրում է oilcapital.ru-ն: Այն պետք է սկսի գործել հաջորդ տարվանից, և դա երկրի խոշորագույն ներդրումային ծրագրերից է: Ներկայումս Վրաստանում ամենամեծ մասնավոր ներդրումները կատարվել են Կուլեվիի նավթավերամշակման գործարանի ստեղծման համար, հայտարարել է երկրի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով, գործարանի ստեղծման սկզբնական փուլի բյուջեն հասնում է 110 մլն դոլարի, իսկ նավթավերամշակման գործարանի ընդհանուր ծախսերը պետք է հասնեն 700 մլն դոլարի։ Շինարարությունն իրականացնում է Black Sea Petroleum ընկերությունը։
Նավթավերամշակման գործարանը, որն առաջին փուլում կվերամշակի տարեկան 1,2 մլն տոննա նավթ, պետք է գործարկվի 2025 թվականի մարտին։ Գործարանը կարտադրի նաֆթ, դիզելային վառելիք և մազութ։ 2026 թվականին նավթավերամշակման գործարանն իր հզորությունը կհասցնի 4 միլիոն տոննայի: Հետագայում հնարավոր կլինի նաև բենզին և ավիավառելիք արտադրել։
Սպասվում է, որ Black Sea Petroleum ընկերությունը հնարավորություն կտա Վրաստանին ամբողջությամբ անցնել ազգային վառելիքի և քսանյութերի, ինչպես նաև այդ նավթամթերքների ավելցուկը կարտահանվի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը