Ինչպես արագորեն ազատվել սթրեսից
ՖՈՏՈՄեր օրերում մարդկանց ճնշող մեծամասնությունը հակված է սթրեսների, որոնք հաճախ ծանր դեպրեսիաների են վերածվում: Ահա մի քանի պարզ եւ արդյունավետ միջոց` սթրեսից ազատվելու համար:
1.Նորմալ քնեք:

Միշտ հիշեք, որ առողջ քունը հանգստացնում է մարդու նյարդային համակարգն ու օրգանիզմը, օրական 7-8 ժամ քնելը պարտադիր է:
2.Շատ զբոսնեք:

Մաքուր օդը անչափ կարեւոր է մեր ուղեղի համար: Իսկ մաքուր օդին զբոսանքները շատ կարեւոր են նյարդերի համար:
3.Լռության մեջ մնացեք:

Քաղաքի մեծ աղմուկի մեջ երբեմն անչափ կարեւոր է լռությունը: Երբեմն անջատեք ամեն ինչ ու պարզապես մի որոշ ժամանակ նստեք լռության մեջ:
4.Թեյ խմեք:

Թեյը անչափ հանգստացնում է նյարդերը:
5.Արվեստով զբաղվեք:

Փորձեք նկարել, քանդակել, ասեղծնագործել: Այդ ամենը նյարդերի համար հրաշք ազդեցություն են ունենում:
6.Հաճախ գրկեք մտերիմներին:

Չեք էլ կարող պատկերացնել, թե դա ինչպես կհանգստացնի ձեզ: