Խաչանովը դուրս է եկել Վիեննայի մրցաշարի 2-րդ շրջան
ՍՊՈՐՏՀամաշխարհային դասակարգման աղյուսակում 24-րդ տեղը զբաղեցնող հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Վիեննայում (Ավստրիա) ATP-500 կարգի մրցաշարի մեկնարկային խաղում հաղթել է բրազիլացի Տիագո Ուայլդին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:4 հաշվով։
Հաջորդ մրցափուլում Կարեն Խաչանովը կխաղա ամերիկացի Բրենդոն Նակաշիմայի հետ։