Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Երևանում․ կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:00-ի սահմաններում 62-ամյա Գառնիկ Խաչատրյանն, իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով, Նոր Արեշ 3-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 7-ամյա Մ. Շ-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված տղային տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: