Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական բանակն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը․ պատմության այս օրը (22 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կակազողների համաշխարհային օր, Ավստարլիա՝ Վոմբատի օր (Վոմբատ- փոքրիկ արջի նմանվող խոտակեր մանր պարկավոր կաթնասուն), Մարշալյան կղզիներ՝ Համաձայնության օր, Սոմալի՝ Հեղափոխության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1844 –ծնվել է  մանկավարժ, դերասան Սեդրակ Մանդինյանը:

1927 –ծնվել է  կինոռեժիսյոր Ժիրայր Ավետիսյանը:

1933 – ծնվել է դաշնակահար Յուրի Հայրապետյանը:

1935-վախճանվել է հայ դասական երաժիշտ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան):

1975- ԱՍԱԼԱ-ի երեք մարտիկներ Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում մտել են թուրքական դեսպանատուն, սպանել դեսպան Թունալիդջիլին և նրա վարորդին, ապա թաքնվել:

1975– վախճանվել է անգլիացի պատմաբան և սոցիոլոգ Առնոլդ Թոյնբինը, որը հանդիսանում է Հայոց ցեղասպանությանը վերաբերվող մի շարք հոդվածների հեղինակ:

1986- ծնվել է գրող, արձակագիր Արմեն Նիազյանը:

2001- «Արարատցեմենտ» գործարանի տենդերի հաղթող ճանաչված շվեյցարական «Holsim» ընկերությունը հրաժարվել է գործարքից:

2008- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվել է  Ռուսաստանի հրապարակը:

2010- երկարատև վերանորոգումից հետո պաշտոնապես բացվել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճը:

2013- «Էյր Արմենիա» ավիաընկերությունը իրականացրել է իր առաջին չարտերային թռիչքը Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ Boing 737-500 օդանավով, մինչև տարեվերջ կվարձակալվի  նաև երկու Airbus A320 օդանավեր:

2013- վախճանվել է  դերասան Երվանդ Ենգիբարյանը:

2015- դատարանն աննախադեպ որոշում է կայացրել՝ Հայաստանում առաջին անգամ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին անբուժելի հիվանդության պատճառով:

2020- ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը:

2021-«Հայաստան» հիմնադրամի կողմից հավաքված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1618 —Անգլիայի թագավորական դատարանը փիլիսոփա, զորահրամանատար և գիտնական Ուոլտեր Ռեյլիին դատապարտել է մահվան ազատամտության համար:

1725-վախճանվել է  իտալացի կոմպոզիտոր Ալեսանդրո Սկարլատին:

1797– ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարել է պարաշյուտով առաջին թռիչքը:

1811 –ծնվել է  հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար Ֆերենց Լիստը:

1835- վախճանվել է  ուկրաինական գյուղացիների շարժման ղեկավար Ուստիմ Կարմալյուկը:

1842 – զարդագործ Գուստավ ֆոբերժյեն Սանկ-Պետերբուրգում բացել է իր զարդագործական արհեստանոցը:

1870– ծնվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը:

1878- Անգլիայում առաջին անգամ անց է կացվել ռեգբիի խաղ արհետական լուսավորվածության պայմաններում:

1883– Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան:

– վախճանվել է անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ Թոմաս Մայն Ռիդը, որն  առավել հայտնի է իր «Անգլուխ ձիավորը» վեպով:

1895– տեղի է ունեցել Մոնպառնաս կայարանի վթարը, մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել է երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց:

1906– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, հետիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը հանդիսացող Պոլ Սեզանը:

1909 —ֆրանսուհի էլիզա Դորեշը միայնակ թռիչք է իրականացրել օդանավով, որը հանդիսանում է աշխարհում կնոջ կողմից իրականացրած առաջին միայնակ թռիչքը:

1919 –ծնվել անգլիացի կին գրող, բանաստեղծ Դորիս Լեսինգը:

1919 —Պետրոգրադի մոտ թվային գերակշռություն ունեցող բոլշևիկյան ուժերը հաղթել են գեներալ Յուդենիչի ղեկավարած Հարավ-Արևմտյան սպիտակգվարդիական  բանակին:

1926 –ծնվել է  թատրոնի և կինոյի ռուս դերասան Սպարտակ Միշուլինը:

1938 —ամերիկացի գյուտարար Չեսթեր Կարլսոնը ցուցադրել է իր հայտնագործած թղթե փաստաթղթերի պատճենահանման սարքը:

1943 –ծնվել է  ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Կատրին Դենյովը:

1975– «Վեներա-9» միջտեզերական կայանն առաջին անգամ երկիր է ուղարկել Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարները:

1978- տեղի է ունեցել  Հովհաննես Պողոս 2-րդ պապի գահակալության արարողությունը:

1980 —Հռոմի պապը չեղյալ է հայտարարել 1633 թվականին ընդունված Գալիլեյին դատապարտող վճիռը:

1982 —ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է «Առաջին արյունը» կինոնկարը, որտեղ  վիետնամական պատերազմի վետերան Ռեմբոյի դերում հանդես է գալիս Սիլվեստեր Ստալոնեն:

2001-վախճանվել է  խորհրդային դերասան Գեորգի Վիցինը:

2009– պաշտոնապես թողարկվել է Windows 7 օպերացիոն համակարգը:

2021 —Ռուսաստանի Ռյազան քաղաքի «էլաստիկ» գործարանում վառոդի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ:

2022 —Ջորջիա Մելոնին դարձել է առաջին կինը, որը գլխավորել է Իտալիայի կառավարությունը:

Կ. Խաչիկյան

Для чего нужны представления с названием «литургия»? «Паст»Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Новая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст»BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан«Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляВнешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»
Самое популярное