Պուտինը հրամանագիր է ստորագրել Լևոն Ջուլֆալակյանին ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 1988 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես եկած հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանին ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի (1986) և օլիմպիական (1988) չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Լևոն Ջուլֆալակյանին ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին փաստաթւղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։