Ուկրաինային հատկացնում ենք զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի 400 մլն դոլար արժողությամբ օգնության փաթեթ. Պենտագոնի ղեկավար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին նա ասել է հոկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, գրում է korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ ԱՄՆ-ը շարունակում է մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը:
«Այսօր ես կցանկանայի հայտնել Ուկրաինային զինամթերքի, ռազմական տեխնիկայի և զենքի 400 միլիոն դոլարի օգնության նախագահական փաթեթի մասին», - ասել է Օսթինը։
Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային՝ համաձայն Զելենսկու և Բայդենի ստորագրած անվտանգության երկկողմ համաձայնագրի։