Տիգրանաշենում դասը չսովորած երեխային ապտակել են․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի Տիգրանաշեն գյուղի բնակչուհին ահազանգում է՝ օրերս գյուղի դպրոցի տնօրենն իրեն թույլ չի տվել մտել դպրոց, որտեղ սովորում են իր երեխաները, իսկ տնտեսվարը ոտքով հարվածել է։
News.am-ի հետ զրույցում Աիդա Կարապետյանը պատմում է, որ դպրոցի ուսուցիչների և տնօրենի հետ հարաբերությունները միշտ էլ լարված են եղել, ասում է՝ իր երեխաներին մշտապես հոգեբանական ճնշման են ենթարկել գնահատականների պատճառով։
Վերջերս էլ, Տիգրանաշենի բնակչուհու խոսքով, գրականության ուսուցչուհին դասը չսովորելու համար ապտակել էր 5-րդ դասարանի աշակերտներից մեկին։
Աիդա Կարապետյանն ավելի ուշ տեսանկարահանել էր աշակերտի հետ զրույցը, որտեղ տղան պատմում էր տեղի ունեցածի մասին, և դեպքի մասին հայտնել իրավապահներին։ Միջադեպից հետո դպրոցի անձնակազմի հետ լարվածությունն ավելի է սրվել։