Սարսափելի վթարի հետևանքով Ամուրի մարզում 4 հոգի է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորս մարդ, որոնցից երկուսն են երեխաներ, մահացել են բեռնատարի և թեթև մեքենայի բախման հետևանքով Ամուրի մարզում, հաղորդում է РИАМО՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությանը: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել «Ամուր» հանրապետական ավտոճանապարհի 1,476-րդ կիլոմետրում:
Բախման արդյունքում բեռնատարն ու թեթև մեքենան հրկիզվել են: «Թեթև մեքենայում եղել են կնոջ և 8, 11 տարեկան երկու երեխայի մարմինները: Այրվելիս մեքենաների մեջ հայտնաբերվել է ևս մեկ զոհ, որի ինքնությունը հաստատվում է», — նշված է գերատեսչության հաղորդագրությունում: Բեռնատարի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել: