Աշնանային խոնավ եղանակը մեզ չի լքի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքում հոկտեմբերի15-ի գիշերը և կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, 16-18-ին ժամանակ առ ժամանակ՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում հոկտեմբերի 15-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։