«Ծնունդդ շնորհավոր, Երևա՛ն»․ երիտասարդները հուզիչ ֆլեշմոբ են անցկացրել «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾնունդդ շնորհավոր, Երևա՛ն։
Այսօր Հայաստանի մայրաքաղաքը նշում է ծննդյան 2806-ամյակը։ Տոնի կապակցությամբ «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը հայ երիտասարդների հետ հուզիչ ֆլեշմոբ է անցկացրել «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ։
«Սա հայ երիտասարդների նվերն է մեր սիրելի՛ Երևանին։ Այս գեղեցիկ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 1000 ուսանող»,- ասել է «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի անդամ Միքայել Բադալյանը։
Շնորհավորում ենք մեծ ու հնագույն քաղաքի տոնի առթիվ, մաղթում Երևանին բարգավաճում և երջանիկ կյանք։ Թող Հայաստանի մայրաքաղաքի բոլոր բնակիչներն ու հյուրերը վայելեն այստեղ անցկացվող յուրաքանչյուր րոպեն։