ԱՄՆ-ում «Միլթոն» փոթորկի ապահովագրված վնասը կգերազանցի 100 միլիարդ դոլարը. Fitch
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖլորիդայի նահանգը պատուհասած «Միլթոն» փոթորկի պատճառած ավերածությունները կհանգեցնեն նրան, որ այս տարի ԱՄՆ-ում ապահովագրված ընդհանուր վնասը կգերազանցի 100 միլիարդ դոլարը, հինգշաբթի նման գնահատական է տվել Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը։
«Ապահովագրված կորուստները, ներառյալ «Միլթոն» փոթորկի [հետևանքները] 2024 թվականին կգերազանցեն 100 միլիարդ դոլարը: Այս շեմը գերազանցվում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Fitch Ratings-ի գնահատականներով, հենց «Միլթոնից» ապահովագրված վնասը կկազմի 30-50 մլրդ դոլար։
Գործակալությունն ասում է, որ նման մեծ գումարը «կսահմանափակի ապագա տարի ապահովագրության տոկոսադրույքների անկման ցանկացած հեռանկար»: