Brent տեսակի նավթը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով շուրջ 77,23 դոլարի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀինգշաբթի առավոտյան նավթի էտալոնային գներն աճում են՝ ավելի քան փոխհատուցելով նախորդ սեսիայի չափավոր անկումը, որը պայմանավորված է ԱՄՆ-ում նավթի պաշարների աճի վերաբերյալ տվյալներից:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմել է 77,23 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,65 դոլարով (0,85%) գերազանցում է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշը։ Չորեքշաբթի այս պայմանագրերը նվազել են 0,6 դոլարով (0,8%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 76,58 դոլարի։
WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում աճել են 0,65 դոլարով (0,89%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 73,89 դոլարի։ Վերջին սեսիայի արդյուքներով ֆյուչերսների գինը նվազել է 0,33 դոլարով (0,5%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 73,24 դոլարի։