Ռուսաստանի իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ամենահայտնի գործարարներից մեկին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տվել հատել իրենց երկրի սահմանը։ Այդ մասին 24news.am-ին հայտնել են մոսկովյան աղբյուրները։
Սամվել Ալեքսանյանը տիկնոջ՝ Շողերինայի և ընտանիքի այլ անդամների հետ մեկնել է Մոսկվա։ Արդեն օդանավակայանում ընտանիքի բոլոր անդամներին թույլ են տվել հատել ՌԴ սահմանը, իսկ Ալեքսանյանին մի քանի ժամ պահել են օդանավակայանում ու հետո հայտնել, որ չի կարող մտնել երկիր։ Ալեքսանյանը վերադարձել է Հայաստան։