Չելսիի պաշտպան Թերին դարձել է ԱՊԼ-ի պատմության 1-ին ավագը, որը 5 անգամ չեմպիոն է դարձել
ՍՊՈՐՏ«Չելսիի» պաշտպան Ջոն Թերին լոնդոնյան ակումբի կազմում հաղթեց ԱՊԼ-ում և դարձավ մրցաշարի պատմության առաջին ավագը, որը կարողացավ 5 անգամ նվաճել չեմպիոնական տիտղոսը:
Անգլիական Պրեմիեր-լիգան հաստատվել է 1992 թվականին: Այդ ժամանակից ի վեր Թերին «Չելսիի» կազմում մրցաշարում հաղթել է 2004/05, 2005/06, 2009/10, 2014/15 և 2016/17 մրցաշրջաններում:
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշպան Ռոյ Քինին: Նա ՄՅՈւ-ի ավագն է դարձել 1997 թվականին և այդ ժամանակից ի վեր 4 անգամ է նվաճել երկրի չեմպիոնությունը՝ 1998/99, 1999/2000, 2000/01 և 2002/03 մրցաշրջաններում:
Հիշեցնենք՝ Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Չելսին» երեկ հյուրընկալվեց «Վեսթ Բրոմվիչի» կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ՝ այս կերպով ապահովելով իր համար երկրի չեմպիոնությունը:
Այդ խաղից հետո «Չելսին» իր ակտիվում ունի 87 միավոր: Բայց Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում դեռ պետք է հանդիպի «Ուոթֆորդի» և «Սանդերլենդի» հետ։