49 հակակարկտային կայանքներից կատարվել է 20062 կրակոց. ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸնդամենը թվով 49 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 20062 կրակոց:
***
Մայիսի 12-ին, ժամը 19:21-ից մինչև 19:41-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 3 կայանքներից Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 425 կրակոց:
Դիտարկվող տարածքներում՝ Կաքավաձոր, Ագարակ (Թալին), Արուճ, տեղացել է կարկուտ (նշված տարածքները չեն պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից): Պաշտպանվող տարածքներից կարկուտ է տեղացել միայն Ուջան համայնքում:
***
Մայիսի 12-ին, ժամը 17:49-ից մինչև 19:33-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 46 կայանքներից Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Փարպի, Ղազարավան, Օհանավան, Ուջան, Կոշ, Նոր Եդեսիա, Աղձք, Կարբի, Արտաշավան, Սաղմոսավան, Աշտարակ, Սասունիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 19637 կրակոց:
Աղբյուրը՝ Shamshyan.com