Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հյուսիս» խմբավորումը Կուրսկի սահմանային շրջանում հետ է մղել ուկրաինական զորքերի չորս հակագրոհը, Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մինչև 30 մարդ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Վերջին 24 ժամվա ընթացքում խմբավորման ստորաբաժանումները Պլեխովո գյուղի ուղղությամբ ետ են մղել հակառակորդի չորս հակագրոհ, ինչի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մինչև 30 զոհ և վիրավորներ, իսկ մեկ մեքենա ոչնչացվել է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են ջախջախել Կուրսկի շրջանի տարածք ներխուժելու փորձ կատարած թշնամու խմբին։
Տեսանյութը՝ այստեղ