«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դեմ հանդես չի եկել ՆԱՏՕ-ի զենքով ռուսական տարածքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելուն, սակայն ասել է, որ այդ որոշումը դաշինքի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է կայացնի։
Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը չի ավարտվում սահմանին, բայց ես չեմ կարող այդ որոշումն ընդունել, դաշինքի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»,- ասել է Ռյուտեն՝՝ Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կայացած իր առաջին ասուլիսում։