ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ տեղի ունեցած «Քաղաքացիականպայմանագիր» կուսակցության վարչության նիստումքննարկվել են արդարադատության նախարարիթեկնածություններ: Նիստը վարել է վարչությաննախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլմանրամասներ տարածած հաղորդագրությունից չեննշվում, բայց տարածված լուսանկարները փաստումեն՝ «Քաղպայմանագիրը» մտահոգ է:
Արդարադատության նախարար ԳրիգորՄինասյանը երեկ հրաժարական էրներկայացրել։ «Խորհրդարանականկառավարման համակարգում դժվար կլինինախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկմեկ պատգամավորի հետ դրականհամագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիականպայմանագիր» խմբակցության շուրջ երկուտասնյակ պատգամավորների հետ»,- գրել էր նա։
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Փաշինյանիթիմակիցները Մինասյանի դեմ ստորագրահավաքեն սկսել, որ քննարկեն նրա պաշտոնանկությանհարցը։ Մինչ իշխանական պատգամավորներիքննարկումը կլիներ, արդարադատությաննախարարն իր կամքով գրեց դիմումը։ Նախագահըդեռ չի հասցրել ստորագրել Մինասյանինպաշտոնազրկելու հրամանը, իսկ ՔՊ-ում արդեն նորնախարարի փնտրտուքների մեջ են։ Ընդ որում, Փաշինյանն ու ՔՊ վարչությունը ցանկանում են իրենցքաղաքական թիմից որևէ մեկին նշանակելնախարարի պաշտոնում։ Ցանկանալը ցանկանումեն, բայց կադրերի իսպառ բացակայությանպայմաններում կարող են զավեշտալի նշանակումկատարել։ Այս պահի դրությամբ երեք թեկնածուիանուն են քննարկել՝ ԱԺ պետաիրավական հարցերիհանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան և ԱԺ պատգամավոր Արփի Դավոյան։
Վարդանյանին ՔՊ-ում առանձնապես չեն սիրում, ինքն էլ հակված չէ գործադիր տեղափոխվելու, ԱԺ-ում ավելի հարմարավետ է զգում։ Նախարարդառնալու ցանկություն չունի նաև ՎահագնՀովակիմյանը, բայց նրա ցանկություններըՓաշինյանը երբեք էլ հաշվի չի առել։ Մնում է ԱրփիԴավոյանի թեկնածությունը։ Վերջինսիրավաբանական ոչ մի կրթություն չունի, թեև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ է։ Դավոյանը Քպ-ում հայտնի է որպես «Փաշինյանիականջ», ու չնայած շատ է ուզում իր տարաբախտկենսագրության մեջ նաև նախարարի պաշտոնավելացնել, իրենք ՔՊ-ականներն էլ հասկանում եննման որոշման ողջ աբսուրդայնությունը։ Վարչության նիստում որոշել են դեռ մի քանի օր էլհամբերել, մի քանի այլ թեկնածություն էլ քննարկել, ապա որոշում կայացնել։