Երևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 52-ամյա Վահագն Թ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 22-ից մինչև սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրենց շենքի բակում կայանված՝ իր դստեր՝ Երևանի բնակիչ 24-ամյա Ռիմա Թ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը, ռադիատորի ցանցը, ջրահովացման համակարգի դետալը և ռադիատորը՝ պատճառելով 550 հազար դրամի վնաս:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վահագն Թ․-ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է։