Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի և Ռուսաստանի սահմանին «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը կրկին վերականգնվել է և իրականացվում է շուրջօրյա: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հաղորդում է, որ «Կազբեկ» անցակետում մաքսային հսկողությունն այժմ իրականացվում է երկու ուղղություններով՝ առանց ժամանակային սահմանափակումների:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը, «Կազբեկ» անցակետով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել էր ժամը 06:00-ից մինչև 09:00-ն՝ վերականգնման աշխատանքների պատճառով: Հիշեցնենք, որ «Վերին Լարսով» անցնող ճանապարհը Վրաստանի տարածքով Հայաստանը Ռուսաստանին կապող միակ գործող ցամաքային ճանապարհն է: