ՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը ծագել է Ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ պետական պահպանության ծառայության առանձնացման հետեւանքով եւ կրում է առավելապես տեխնիկական բնույթ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է oրենքում կատարել համապատասխան լրացում, որպեսզի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրակ