Brent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նավթի գնանշումները չորրորդ եռամսյակի առաջին օրը կայուն են, թրեյդերները գնահատում են աշխարհաքաղաքական գործոնները, ինչպես նաեւ շուկայում պահանջարկի եւ առաջարկի հեռանկարների մասին ազդանշանները։
Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,08 դոլարով (0,11 տոկոս)՝ մեկ բարելը 71,78 դոլար։ Երկուշաբթի Brent-ը թանկացել էր 0,16 դոլարով (0,2 տոկոս)՝ մեկ բարելը 71,7 դոլար։
WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,08 դոլարով (0,12 տոկոս)՝ մեկ բարելը 68,25 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագրի գինը չէր փոխվել՝ կազմելով մեկ բարելը 68,17 դոլար (68,18 դոլար ուրբաթ օրը)։