Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ կորցրել է 18 900 զինծառայող․ ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ կորցրել է 18 900 զինծառայող, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ ՌԴ ՊՆ տեղեկագրի՝ ոչնչացվել է 133 տանկ, հետևակի մարտական 65 մեքենա, 98 զրահափոխադրիչ, հրետանային 150 զինատեսակ, համազարկային կրակի 33 ռեակտիվ համակարգ՝ 8 HIMARS և 6 MLRS, 9 զենիթահրթիռային կայան, ռադիոէլեկտրոնային պայքարի 38 կայան, այլ զինտեխնիկա, զենք ու զինամթերք։