Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀութիները հայտարարել են «Պաղեստին-2» հրթիռի օգնությամբ Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակում գործելու մասին, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերադառնում էր Իսրայել։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Իսրայելի վարչապետը երկիր է ժամանել ԱՄՆ-ից՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից, այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը Բեյրութին հասցված հարվածով սպանել է «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Նասրալլային։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նասրալլայի մահը ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբաել է որպես «քաղաքական սպանություն», իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ «արդար քայլ»: