Իրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձավոր Արևելքում դիմադրության բոլոր ուժերը կանգնած են «Հըզբոլլահ»-ի կողքին և աջակցում են նրան, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ «Հըզբոլլահ»-ի առաջնորդներից Հասան Նասրուլլայի մահվանից հետո։
«Դիմադրության ամբողջ ճակատը «Հըզբոլլահ»-ի կողքին է և աջակցում է նրան»,- Ալի Խամենեի խոսքերն է մեջբերել PressTV-ն։
Խամենեին հավելել է, որ տարածաշրջանի ճակատագիրը որոշելու է դիմադրության ճակատը, մասնավորապես՝ «Հըզբոլլահ»-ը։
Հիշեցնենք՝ այսօր Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե Բեյրութում «Հըզբոլլահ»-ի շտաբի վրա ավիահարվածի ժամանակ սպանվել է շարժման առաջնորդներից Հասան Նասրալլան։