Կարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵս հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը,լրագրողերին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով Էջմիածնում մասնակցում է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։
Նա նշել է, որ եկեղեցուն միշտ հարգանքով է վերաբերել և այսօր էլ հրավեր է ստացել ու մասնակցում է։
«Ես այստեղ եմ կոնկրետ միջոցառման մասնակցելու։ Կարևորում եմ այսօրվա միջոցառումը»,- ասաց նախարարը։
Անդրեասյանը տեղեկացրել է, որ Մայր տաճարի վերանորոգման ընթացքում եղել է այստեղ, հետևել է ընթացքին և կարևորում է այդ աշխատանքը։
«Այսօր էլ կարևորելով այս ամբողջ ընթացքը՝ հրավերը ստացել եմ և այստեղ եմ, կարծում եմ շատ բնական բան է»,- ասել է Անդրեասյանը։