Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունից հետո մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմ:
«Բոլոր մահմեդականները պարտավոր են հպարտորեն կանգնել Լիբանանի ժողովրդի և «Հզբոլլահի» կողքին և իրենց բոլոր ռեսուրսներով օգնել նրան», - ասել է Սեյեդ Ալի Խամենեին:
Հաղորդվում է, որ Նասրալլայի մահվան մասին տեղեկություններից հետո Խամենեիին տեղափոխել են անվտանգության ուժեղացված միջոցառումներով վայր: