Պուտինն ասել է, թե երբ կսկսի աշխատել Խաղաղօվկիանոսյան երկաթուղին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաղաղօվկիանոսյան երկաթուղին՝ Յակուտիայի դաշտից մինչև Խաբարովսկի երկրամասի նավահանգիստը, Ռուսաստանում կսկսի գործել հաջորդ տարի. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արդեն հաջորդ տարի կսկսի գործել Խաղաղօվկիանոսյան երկաթուղին. սա մասնավոր գիծ է Յակուտիայի Էլգինսկոյե հանքավայրից մինչև Խաբարովսկի երկրամասի նավահանգիստ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի լիագումար նիստում։