Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտ
ԻՐԱՎՈՒՆՔԱդրբեջանը շարունակում է պնդել, որ խաղաղությանվերջնական համաձայնագրի կնքման ամենալուրջխոչընդոտը, մասնավորապես, ՀայաստանիՍահմանադրության մեջ Ադրբեջանի դեմտարածքային պահանջների շարունակությունն է։ Ադրբեջանի արտգործնախարարը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանիշրջանակներում, հանդիպել է իրանցի գործընկերոջհետ։ «Հայաստանի արագ ռազմականացումը, տարբեր պետությունների կողմից Հայաստանինտրամադրվող ռազմական աջակցությունը՝ շարունակվող ռևանշիստական միտումներիֆոնին վնասում են տարածաշրջանումանվտանգության և կայունության հաստատմանջանքերին»,- ասել է Բայրամովը։
Հայկական կողմը բազմիցս է նշել, որՍահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքինգործն է։ Փաշինյանն էլ Նյու Յորքում հայտարարել է, թե Ադրբեջանի Սահմանադրության մեջ կանտարածքային պահանջներ Հայաստանինկատմամբ, սակայն հայկական կողմը դա չիդարձնում բանակցային թեմա, քանի որխաղաղության պայմանագրի համաձայնեցվածտեքստում կա դրույթ, ըստ որի` կողմերից որևէ մեկըչի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգայինպայմանագրի դրույթները չիրականացնելու համար:
Հայաստանում Սահմանադրության փոփոխությանհնարավորություն գոնե առաջիկա ամիսներին չկա, որևէ մեկը իշխանության հորդորով չի գնա և քվեարկի Անկախության հռչակագիրըՍահմանադրության նախաբանից հեռացնելու, այդկերպ Բաքվի պահանջները կատարելու օգտին։ Ըստ էության, պատային իրավիճակ է ստեղծվել, երբՀՀ իշխանությունները, նույնիսկ ամենաբարդ գնովչեն կարողանալու կատարել Ադրբեջանի պահանջը։ Բաքուն էլ, օգտվելով այդ հանգամանքից, կարող է նոր ռազմական էսկալացիա սադրել։