Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ արտախորհրդարանական ուժերն այս օրերին հասարակության եվրոպամետ հատվածի ստորագրություններն են որսում, որպեսզի այդ միջոցով իշխանություններից պահանջեն ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել, Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին հրահանգել է՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե չի լինելու։

Այսպիսով, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ից արտախորհրդարանական եվրոպամետ մի շարք ուժեր ստորագրահավաք են անցկացնում. 50 հազար ստորագրության դեպքում նրանք համապատասխան ստորագրությունները ներկայացնելու են ԱԺ՝ պահանջելով Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Նիկոլ Փաշինյանը, չնայած իր սատելիտ արտախորհրդարանական ուժերի նախաձեռնությանը, լրիվ այլ ծրագրեր ունի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության ձեւաչափով քննարկումներից մեկի ընթացքում նա իր թիմակիցներին ասել է՝ հանրաքվե չի լինելու, իրենց օրակարգում ԵՄ անդամակցության հարց չկա եւ չի կարող լինել։

Այս տեղեկության առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՔՊԿ փոխնախագահ, վարչության անդամ Վահագն Ալեքսանյանի հետ, ով ասաց, որ վարչության նիստերը փակ են. «Երկրորդ՝ այն թեմաները, որոնք քննարկում ենք, մեր ռելիզներում հրապարակում ենք, իսկ այդ թեման ընդհանրապես չի քննարկվել եւ ռելիզներում էլ չկա»։ ՔՊԿ վարչության անդամ, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը եւս ասաց, որ վարչության նիստերի մասին տեղեկություն պաշտոնապես տրվում է, ինքը ոչինչ չունի ասելու։

Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք՝ առհասարակ, իրենց օրակարգում կա՞ ԵՄ-ին անդամակցելու հարց, նման քննարկում կուսակցությունում ունեցե՞լ են, եթե ունեցել են, ի՞նչ ֆորմատով, նա խուսափողական պատասխան տվեց. «Խնդրում եմ, այդ մասով հարցեր մի ուղղեք, ես վարչության անդամ եմ, բայց հարկ եղած դեպքում՝ վարչության կողմից հայտարարություն տարածվում է։ Ես որեւէ մեկնաբանություն կուսակցական գործունեության մասով չեմ ուզում եմ տալ»:

Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ինքն անձնապես ի՞նչ դիրքորոշում ունի այս մասով, արդյոք իրատեսական համարո՞ւմ է ԵՄ անդամակցությունը: Պետրոսյանը կրկին խուսափեց պատասխանելուց՝ ասելով՝ «Ես դիրքորոշում չունեմ դրա վերաբերյալ հայտնելու»։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, ով ստորագրահավաքի նախաձեռնողներից է, «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց. «Նիկոլ Փաշինյանն էլ ինձ հետ համակարծիք կլինի, որ Հայաստանում ժողովուրդն է իշխանությունը, իսկ ժողովուրդը գիտի՝ ինչ պետք է անել, մենք էլ ժողովրդի աջակցությամբ գիտենք՝ ինչպես պետք է առաջնորդենք այս շարժումը։ Մենք, օրենքով սահմանված կարգով, 50 հազար ստորագրությունն ենք հավաքում, որից հետո կտեսնենք՝ ԱԺ-ում ինչ ընթացք կունենա, եւ ըստ այդմ կորոշենք, թե ինչպես ենք գործելու. բայց որ իշխանությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ ժողովուրդը, այստեղ երկու կարծիք չկա»։

Ընթացակարգի համաձայն, եթե ԱԺ-ն 50 հազար ստորագրությամբ մերժի արտախորհրդարանական ուժերի այս նախաձեռնությունը, ապա նրանք կարող ենք 300 հազար ստորագրություն հավաքել եւ կրկին նույն օրակարգով դիմել ԱԺ։ ՀՀ Սահմանադրության 204-րդ հոդվածը սահմանում է. «Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` վաթսուն օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը ընտրական իրավունք ունեցող եւս երեք հարյուր հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի, եթե Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող»:

Արման Բաբաջանյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է խորհրդարանի կողմից մերժում ստանալուց հետո՝ 300 հազար ստորագրություն հավաքելու ուղղությամբ սկսեն աշխատել. «Մենք որեւէ բան չենք բացառում, բայց այդ մասով դեռ չունենք որոշում։ Ժողովրդի ոգեւորությունը տեսնելով՝ կարծում ենք, որ 300 հազար ստորագրություն հավաքելու համար ոչ մի դժվարություն չի լինի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное