ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։