Աբովյանի «ՄՌՈւ»-ի տարածքում հայտնաբերվել է սպիտակ կտորից կասկածելի պարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին, ով հայտնել, որ ինքը Աբովյանի «ՄՌՈւ»-ի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Նոր Գյուղի գյուղի Աբովյանի հաշվառման քննական կենտրոնի տարածքում զենք-զինամթերք է թողել։Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։
Ոստիկանները, պարեկներն ու «մռուի» աշխատակիցները մոտ 30 րոպե «սանրել են» տարածքը և հայտնաբերել են սպիտակ կտորից կասկածելի պարկ։ Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Քննիչի ներկայությամբ բացել են կասկածելի պարկը, որտեղ հայտնաբերել են ինքնաձիգի փամփուշտներ, ինքնաձիքի պահունակ՝ լիցքավորված փամփուշտներով, մարտական նռնակներ և այլ ռազմամթերք։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սա Աբովյանի «մռուի» ծառայողների կողմից առաջին դեպքը չէ։ Նմանատիպ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նրանց կողմից քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքները դրական արդյունք են տվել»,-հայտնում է Shamshyan.com-ը։