Առաջիկա ձմեռը կարող է ամենադժվարը լինել Ուկրաինայի համար․ Ուկրաինայի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան հաջողությամբ ավարտել է ջեռուցման երեք սեզոնը, սակայն գալիք ձմեռը կարող է լինել ամենադժվարը:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Էներգետիկայի կայունությունը մեր ամենամեծ մարտահրավերներից մեկն է այս ձմռանը և աշնանը:
Մենք հաջողությամբ հաղթահարել ենք ջեռուցման երեք սեզոն, ձմեռը կլինի ոչ պակաս դժվար, գուցե ամենադժվարը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինա է գալիս էներգասարքավորումներ ամբողջ աշխարհից, ինչպես նաև մասնագետները վերականգնում են այն հզորությունները, որոնք հնարավոր է վերականգնել: