Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. Մարգարյան հիվանդանոցում նորածին է մահացել. հայրը մեղադրում է բժիշկներին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացվել է, որ նորածինը մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել ժամը 09:50-ի սահմաններում, և արդեն նշված հիվանդանոց են ժամանում ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի հայրը՝ Արման Մկրտչյանը, երեխայի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին: Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ քիչ ուշ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: