Իրանը մայրաքաղաքը մոտեցնում է Պարսից ծոցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանում ծրագրում են մայրաքաղաքը տեղափոխել երկրի հարավ՝ ավելի մոտ Պարսից ծոցի ափին։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշկյանը, փոխանցում է իրանական Fars գործակալությունը, գրում է Eadaily.com-ը։
Իրանի նախագահի խոսքով Թեհրանն այլևս հնարավոր չէ որպես մայրաքաղաք պահել մի շարք պատճառներով, այդ թվում տնտեսական։ «Որպես երկրի մայրաքաղաք Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց լուծումը մենք չունենք, լուծումը միայն մայրաքաղաքը տեղափոխելն է։ Ներկայիս միտումը շարունակելով անհնար է զարգացնել երկիրը։ Եթե մենք ցանկանում ենք շարունակել ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, այնուհետև դրանք վերածել արտադրանքի և հետ ուղարկել դեպի հարավ արտահանման, դա էլ ավելի և ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը», - ասել է Պեզեշկյանը։
Ըստ նրա, ընտրություն կատարելուց հետո բոլոր կառավարական գերատեսչությունները կտեղափոխվեն նոր մայրաքաղաք, որից հետո Թեհրանի բնակիչներին ևս հնարավորություն կտրվի տեղափոխվել։