Սվերդլովսկի մարզում ինը երեխա հոսպիտալացվել է թոքաբորբով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍվերդլովսկի շրջանի Կրասնայա Գորկա ճամբարում հերթափոխից հետո թոքաբորբով հոսպիտալացվել է ինը երեխա, կատարվում է հետաքննություն, հայտնում է Ռոսպոտրեբնադզորի մարզային վարչության մամուլի ծառայությունը։
«Ռոսպոտրեբնադզորի տարածքային բաժինը համաճարակաբանական հետաքննություն է անցկացնում օգոստոսին Կամենսկի «Կրասնայա Գորկա» ճամբարում հանգստացած երեխաների մոտ թոքաբորբի դեպքերի վերաբերյալ։ Նրանք հերթափոխն ավարտելուց հետո դիմել են բժշկական օգնության։ Ինը երեխա հոսպիտալացվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշել են, որ կազմակերպվել է երեխաների լաբորատոր հետազոտություն՝ հիվանդության հարուցիչը պարզելու համար։ Միաժամանակ մարզային դատախազությունը սկսել է միջադեպի հետաքննությունը։