Ստեղծվել է Հայկական դրամի խորհրդանշանը. պատմության այս օրը (07 սեպտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Խաղալիք զենքերը ոչնչացնելու համաշխարհային օր, Դյուշենի մկանային դիստրոֆիայի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Բրազիլիա` Անկախության օր Պորտուգալիայից, Մոզամբիկ` Հաղթանակի օր, Պակիստան` Օդուժի օր, Ուկրաինա՝ Ռազմական հետախուզության օր, Հայաստան՝ Ինժիներական զորքերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
439 – վախճանվել է Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևը:
1887 – ծնվել է խորհրդահայ կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:
1902 – ծնվել է կինոդերասան Մուրադ Կոստանյանը:
1925– ծնվել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանը։
1950 – ծնվել է վիրաբույժ-ուրոլոգ Բորիս Դանիելյանը:
1955 –ծնվել է արվեստաբան և նկարիչ Լևոն Լաճիկյանը։
1957 – ծնվել է հայազգի ռուսաստանցի դիվանագետ Լևան Ջաղարյանը:
1992- ավարտվել է Հայաստանի բանակի ինժիներակական զորքերի կազմավորումը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ:
1995– ստեղծվել է Հայկական դրամի խորհրդանշանը։
2005-Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իր անդրանիկ նիստն է գումարել Հայաստանյանց Առաքելական Եկեղեցու Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցն ուսումնասիրող հանձնաժողովը:
2006-ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մոտ 45 րոպե տևած բավական սուր քննարկումներից հետո, 13 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը:
2007-Բակո Սահակյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի նախագահի պարտականություններ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում:
2009-Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։
2011-Երևանում ստեղծվել է Համահայկական բանկը:
-վախճանվել է հայազգի ուկրաինացի ռեժիսոր Ալեքսանդր Բարսեղյանը:
2012-Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը։ Բակո Սահակյանը երկրորդ անգամ է ստանձնել ԼՂՀ նախագահի պաշտոնը:
2019-«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարը:
2020-Պարետի նոր որոշմամբ մեղմացվել են հակակորոնավիրուսային սահմանափակումները` սկսել են գործել գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը, մշակույթի ոլորտը, այդ թվում թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1191 —Արսուֆի ճակատամարտում Ռիչարդ 1-ինի խաչակիրների զորքը հաղթել է Սալադդինի մահմեդական զորքին:
1630 —Տրիմոնտեյն բնակավայրը վերանվանվել է Բոստոն և դարձել է Մասսաչուսետսի մայրաքաղաք:
1776 – Նյու Յորքի նավահանգստում ամերիկյան «Կրիա» սուզանավի օգնությամբ բրիտանական «Արծիվ» ֆլագման նավի վրա տեղադրել է ժամացույցի մեխանիզմով աշխատող ռումբ՝ սա հանդիսանում է սուզանավի առաջին հարձակումն աշխարհում:
1783– վախճանվել է շվեյցարացի հայտնի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը:
1812- Մոսկվայի մոտ տեղի է ունեցել մեկ օր տևած ճակատամարտերից ամենաարյունալի Բորոդինոյի ճակատամարտը, որն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով:
1822– Բրազիլիան անկախացել է Պորտուգալիայից։
1829 – ծնվել է գերմանացի քիմիկոս Ֆրիդրիխ Կեկուլեն:
1860 –Ուելսի արքայադստեր Կանադա այցի ժամանակ առաջին անգամ որպես պաշտոնական նշան օգտագործվել է թղկու տերևը:
1890– ծնվել է ռուս նշանավոր գրող օդաչու և ճանապարհորդ Ալեքսանդր Կուպրինը։
1909– ծնվել է ծագումով հույն, թատրոնի և կինոյի ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր Էլիա Կազանը։
1911- ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները ձերբակալվել է Լուվրից Մոնա Լիզայի նկարը գողանալու կասկածանքով:
1936 –Թասմանական կենդանաբանական այգում սատկել է վերջին պարկավոր գայլը:
1940-Կրայովայի համաձայնագրով Ռումինիան Բուլղարիային է զիջել Հարավային Դոբրուջան:
1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար:
1956 – վախճանվել է խորհրդային մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ և բնախույզ Օտտո Շմիդտը:
1988- Սոյուզ-ՏՄ-5 տիեզերանավով երկիր է վերադարձել Աբդուլ Ահադ Մոմանդը՝ առաջին աֆղանցի տիեզերագնացը:
1992 - «Կոմմերսանտ» թերթում առաջին անգամ օգտագործվել է «նոր ռուսեր» արտահայտությունը:
2004– ստեղծվել է Վիքիպահեստ նախագիծը։
2011– Յարոսլավլից Մինսկ թռչող ՅԱԿ-42Դ մակնիշի ինքնաթիռը, որը տեղափոխում էր Յարոսլավլի «Լոկոմոտիվ» տափօղակով հոկեյի թիմը, վթարի է ենթարկվել ինչի հետևանքով զոհվել է 44 մարդ։
Կ. Խաչիկյան