Ջրանցքից դուրս են բերել ինքնությունը չպարզված կնոջ դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, մայիսի 10-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում կախված վիճակում հայտնաբերել 1988 թ. ծնված Ս. Հ.-ի և 1954 թ. ծնված Հ. Հ.-ի դիերը:
Նույն օրը ժամը 17:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թեյշենբաինի փողոցի մոտակա ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին (ինքնությունը չի հաջողվել պարզել):
Աղբյուր` Panorama.am