Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորնավիրուսային համաճարակի հետ կապված Հայաստանում մտցված արտակարգ դրությունը փոխարինվել է կարանտինով. պատմության այս օրը (04 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Տեկվանդոյի միջազգային օր, Արգենտինա՝ Ներգաղթյալի օր, Հայաստան՝ Փրկարարի օր, Իրան՝ Կոոպերացիայի օր, Մոլդովա՝ Մաքսային աշխատողի օր, Ռուսաստան՝ Միջուկային ապահովման մասնագետների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829- վախճանվել է ռուսական բանակի հայազգի գեներալ, իշխան Վալերիան Մադաթովը:

1928 –ծնվել է  տեխնիկական կիբերնետիկայի գծով խորհրդահայ գիտնական Կարլեն Աբգարյանը:

1947 – ծնվել է բանաստեղծ և արձակագիր Վիկտոր Հովսեփյանը:

1946– վախճանվել  է ռեժիսոր, դերասան Արշակ Բուրջալյանը։

1955 – ծնվել է մանկավարժ, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը:

1987-Գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմիյանը դարձել է Եվրոպայի ռեկորդակիր թռչելով  8 մետր 86 սանտիմետր, ռեկորդն  անգերազանցելի է մնացել 30 տարի:

1991-Հայաստանում պետականացվել է ՀԿԿ-ի ունեցվածքը:

1992- Ղարաբաղյան պատերազմում հայերը  ПЗРК-ով խփել են ադրբեջանական  МиГ-21 ինքնաթիռին, օդաչուն գերի է ընկել:

2006-ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ փուլում թենիսիստ Անդրե Աղասին պարտություն կրելով գերմանացի Բենիամին Բեքերից ավարտել է իր մարզական կարիերան: Նա մեկն էր թենիսի պատմության մեջ այն հինգ մարզիկներից, ում հաջողվել է նույն տարվա ընթացքում հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մեծ մրցաշարերում:

2009-Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն  ազատ է արձակվել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:

2013-ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:

2018-Հատուկ քննչական ծառայությունը  որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: 

2019-«Սանիթեքը» վերջնականապես բոյկոտել է Երևան քաղաքի աղբահանությունը, երբ քաղաքապետարանը որոշել է 200 միլիոնով կրճատել ընկերության ֆինանսավորումը: Երևանի աղբի պատասխանատուն այդ որոշմանը հակադրվել է հրաժարվելով աղբահանությունից։

2020-Կորնավիրուսային համաճարակի հետ կապված Հայաստանում մտցված արտակարգ դրությունը փոխարինվել է կարանտինով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

476 —բարբարոսների առաջնորդ Օդոակրը գահընկեց է արել հռոմեական թագավոր Ավգուստուլին վերջ դնելով Արևմտյան Հռոմեական կայսրությանը:

1715 — վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնը:

1742 —Գալսինգֆորսի շրջանում շվեդ-ռուսական պատերազմի ընթացքում շրջափակման մեջ ընկած շվեդական բանակը կապիտուլացիայի է ենթարկվել:

1768– ծնվել է ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ֆրանսիական գրականության մեջ ռոմանտիզմի նախահայր Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը:

1781– ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում  իսպանացի 44 վերաբնակիչներ հիմնադրել են Լոս Անջելես քաղաքը։

1802 —գերմանացի լեզվաբան Գեորգ Գրոտեֆենդն աշխարհում առաջին անգամ վերծանել է բաբելոնական սեպագիրը:

1810 —Աբխազիայի կոմս Գեորգի Շավարշիձեն հավատարմության երդում է տվել ռուսական ցարին:

1824 – ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքները:

1837 —Նյու–Յորքի համալսարանում Սեմյուել Մորզեն առաջին անգամ ցուցադրել է իր հայտնագործությունը՝ հեռագիրը:

1842- 284 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է Քյոլնի տաճարի շինարարությունը:

1870 - Ֆրանսիայում գահընկեց է արվել Նապոլեոն 3-րդը և ստեղծվել է Երրորդ հանրապետությունը:

1882 —Նյու Յորքում Թոմաս Էդիսոնը գործարկել է աշխարհում առաջին էլեկտրակայանը և 85 հաճախորդների համար միացրել վճարովի էլեկտրական լուսավորություն:

1885 —Նյու-Յորքում բացվել է ԱՄՆ-ում առաջին ինքնասպասարկմամբ սրճարանը:

1888 – ամերիկացի բիզնեսմեն և գյուտարար Ջորջ Իսթմենը ստեղծել է Kodak ընկերությունը և նույն օրը ստացել փաթեթային ֆոտոժապավենի արտոնագիր։

1907– վախճանվել է նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար Էդվարդ Գրիգը։

1909 —Անգլիայում կայացել է բոյսկաուտների առաջին շքերթը:

1938 —Երկրորդ համաշխարհային պատերազի ժամանակ խորհրդային բանակի  «Կարմիր Աստղ» թերթում  առաջին անգամ օգտագործվել է «Եթե ես մեռնեմ ՝ ինձ համարեք կոմունիստ» արտահայտությունը:

1944 - Ֆինլանդիան դադարեցրել է Խորհրդային Միության հետ սկսված պատերազմը:

1969 – ծնվել է վրացի ակադեմիկոս և քաղաքական գործիչ Վրաստանի նախկին նախագահ  Գիորգի Մարգվելաշվիլին:

1975– առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հաղորդումը։

1985 - Իսրայելում շրջանառության մեջ է մտցվել նոր դրամական միավոր շեքելը:

1989– վախճանվել է բելգիացի գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի նշանավոր ստեղծագործող Ժորժ Սիմենոնը։

1991- Կիևի Գերագույն ռադայի շենքի վրա առաջին անգամ բարձրացվել է կապույտ-դեղին դրոշը:

1997-վախճանվել է  անգլիացի գիտնական-հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը, որը հանդիսանում է ինտելեկտի որոշման IQ թեսթի ստեղծողը:

1998 - Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը հիմնել են google-ը:

1999– Դաղստանի Բույնակսկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողություն՝ պայթյունի,  հետևանքով զոհվել է 64 մարդ, վիրավորվել՝ 165-ը։

Կ. Խաչիկյան

Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в Армению
Самое популярное