Պոլտավայի վրա Ռուսաստանի ԶՈՒ հարձակման հետևանքով կա 41 զոհ. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը 2 բալիստիկ հրթիռ է արձակել Պոլտավայի ուսումնական հաստատության և հիվանդանոցի ուղղությամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը։
Զելենսկին նաև հայտնել է, որ մասնակի ավերվել է Պոլտավայի կապի ռազմական ինստիտուտի շենքերից մեկը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ահազանգի և հրթիռների արձակման միջև ընկած ժամանակահատվածն այնքան կարճ է եղել, որ մարդիկ չեն հասցրել հասնել ռմբապաստարան։
Ընդհանուր առմամբ հաջողվել է փրկել 25 մարդու, որոնցից 11-ին գտել են փլատակների տակից։